Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր փուլ

Թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր փուլ
16.05.2013 | 10:56

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քառօրյա պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ: Այցի օրակարգում ընդգրկված է նաև Սիրիայի հարցը, որը մայիսի 16-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ պատրաստվում է քննարկել Թուրքիայի վարչապետը: Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Սիրիայի հարցով միջազգային համաժողով անցկացնելու Ռուսաստանի առաջարկը: ԱՄՆ-ում Թուրքիայի վարչապետի հետ կքննարկվեն Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու, Իրաքի հետ համագործակցության, Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման հարցերը:

Դիտվել է՝ 1795

Մեկնաբանություններ